Ավելի քան 20 տարի ձգվող ղարաբաղա-ադրբեջանական պատերազմն Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ: Այսպիսի բովանդակությամբ հայտարությամբ են հանդես եկել Ադրբեջանի բնիկ ազգերի շահերը ներկայացնող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միասնական հայտարարությունը հրապարակել է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Ավելի քան 20 տարի Ադրբեջանի ղեկավարությունը ստիպում է մեզ եւ Արցախում ապրող հայերին կռվել: Սա ամենամեծ անարդարություն է, որին ոչ ինքնակամ մասնակցում են նաեւ ադրբեջանցիները: Արդեն քսան տարի բազմաթիվ երիտասարդներ են վտանգում իրենց կյանքը եւ զոհվում՝ հանուն Ադրբեջանի ղեկավարության շահերի»,- նշված է հայտարարության մեջ: Նախաձեռնության հեղինակները խոսել են նաեւ այն մասին, որ այսօր հայկական կողմի դեմ ադրբեջանական բանակի կազմում կռվում են լեզգիներ, թալիշներ եւ մի շարք այլ ազգությունների ներկայացուցիչներ: «Մենք պետք է մեր հայրենիքը պաշտպանենք թշնամուց, արդյո՞ք Ղարաբաղը մեր հայրենիքն է եւ արդյո՞ք հայերը մեր թշնամիներն են»: Հայտարության հեղինակնեը խոսել են այն մասին, որ 1988-ից սկսած՝ հազարավոր երիտասարդներ զոհվեցին, որպեսզի ալիեւներն ամրապնդեն իրենց իշխանությունը Բաքվում: Եվ այդ ամենը շարունակվում է մինչեւ հիմա: Հայտարարությունը ստորագրողների թվում են հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ։
© Երկիրմեդիա