«Կովկասի մեծ բռնագաղթը» – թուրքական գեղարվեստական ֆիլմ «թուրք–մեսխեթցիների» մասին
Դեկտեմբերի 15-ին թուրքական TRT-1 հեռուստաալիքը եթեր հեռարձակեց «թուրք-մեսխեթցիների» մասին պատմող գեղարվեստակամ ֆիլմ, որի վերնագիրն է «Büyük Sürgyün Kafkasya» («Կովկասի մեծ բռնագաղթը»):
Թուրք-մեսխեթցիների բազմազգ հանրությունը արտաքսվել է Անդրկովկասի տարածքից 1944 թվականին: Այն ձեւավորվել է Ջավախքում թուրքական տիրապետության ընթացքում եւ բաղկացած է ինչպես բուն Թուրքիայից եկած թուրք եւ քուրդ վերաբնակիչներից, այնպես էլ տեղում թուրքական ազդեցության տակ իսլամացած վրացիներից եւ հայերից: Այսօր, սակայն, Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, որ թուրք-մեսխեթցիները ինքնուրույն էթնիկականան միատարր խումբ են, որը նաեւ հանդիսանում է Ջավախքի բնիկ ազգաբնակչությունը, եւ որը պետք է կրկինվերաբնակեցվի «Ախըսկայում» (Ջավախքում) ինչպես, ասենք, ռուսական գերմանացիների հայրենադարձությունը Գերմանիա, կամ հրեաների հայրենադարձությունը Իսրայել: Կից քարտեզները ցույց են տալիս, թէ թուրքական պատկերացմամբ որտեղ է գտնվում «Ախըսկան»…
«Կովկասի մեծ բռնագաղթը» ֆիլմում 1944 թվականի իրադարձությունները ներկայացվում են որպես է 20-րդ դարի մեծողբերգություններից մեկը եւ նկարահանված են դրամատիկ տեսարաններով: Ֆիլմում հնչեցվում է Իոսիֆ Ստալինի խոսքը, որը իբրեւ թէ ասել է. «Ցանկանում եմ, որ մեկ ժամում բոլոր թուրքերը հեռացվեն իրենց տներից»: Նշվում է, որ«Ստալինի հրամանով այս հողերում ապրող բոլոր թուրքերին տեղահանեցին և այլ տեղեր վերաբնակեցրեցին»:Ոուսները այս ֆիլմում պատկերված են դաժան ժանդարմների տեսքով, որոնք գնացքի վագոններն են լցնում կանանց եւ երեխաներին, գնդակահարում եւ դաշույնով մորթում դիմադրողներին եւ այլն:
Ֆիլմի ռեժիսորը՝ Մեհմեդ Ադա Օզթեքին է, սցենարի հեղինակները՝ Ալի Ջան Յարաշը և Օզգե Էֆենդիօղլուն: Նկարահանումների մեծ մասը իրականացվել է Մակեդոնիայում: Ֆիլմի մասին կարելի է կարդալ նաեւ այստեղ.
Պետք է նշել, որ «թուրք-մեսխեթցիների» հանդեպ Թուրքիայի հետաքրքրությունը միայն պատմական եւ հումանիստական հանգամանքներով չի բացատրվում: Արդի Վրաստանի հարավը՝ Ջավախք–Բորչալու գիծը ԽՍՀՄ փլուզումից հետո աստիճանաբար «ցամաքային կամուրջ» է դառնումԹուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ երկրների միջեւ կառուցվում են կոմունիկացիոն գծեր. խողովակաշարեր, երկաթուղի, ավտոմայրուղիներ: Ուստի այս շրջաններում թուրքական էթնիկական տարրի բնակեցումը նոր բացառիկ ստրատեգիական առավելություն կընձեռի Թուրքիային: Եւ այս առումով «թուրք-մեսխեթցիների» ֆակտորը շատ ձեռնտու է Թուրքիայի համար:
Նշենք, որ մի քանի օր առաջ «թուրք-մեսխեթցիների» հարցին էր անդրադարձել նաեւ Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:
Ֆիլմից այլ կադրեր կարելի է տեսնել այստեղ:
Աննա Գեւորգյան, Ախալքալաք, Ջավախք
Հատուկ Ջավախք Մեդիայի համար
«Կովկասի մեծ բռնագաղթը» – թուրքական գեղարվեստական ֆիլմ «թուրք-մեսխեթցիների» մասին