Ֆրանսիական «Մարսելի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի նորաստեղծ հավաքականի դեմ ընկերական խաղի տեսությունն ու ֆոտոռեպորտաժը:

Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած խաղում «Մարսելի» երկրորդ թիմը հաղթել էր 3:2 հաշվով: Առաջին խաղն անցկացնող Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ էր դարձել Ֆրանսիայի հայկական «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը: Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտն առաջին խաղակեսի վերջնամասում 0:1 հաշվի ժամանակ վրիպել էր 11 մետրանոցից:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են՝ «Յու Էս Նուբար» ակումբի դարպասապահ Ժիլբետ Ցատիկօղլուն, ֆրանսիական «Արարատ Իսու» ակումբի կիսապաշտպան Դիկրան Օզկուլ Կապուկյանը, ֆրանսիական «ՈւԳԱ Դեսինեսի» ֆուտբոլիստներ Վիգեն եւ Լորիս Վալենզա-Բերբերյանները, Երեւանի «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը, բելգիական «Գրիմբերգեն» սիրողական թիմում հանդես եկող կիսապաշտպան Հրանտ Զաքար Յագանը, ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, նրա եղբայր, պաշտպան Րաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, Ֆրանսիայի հայկական «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, շվեդական «Աիրիսկա» եւ «Հուդինգե» ակումբների նախկին հենակետային կիսապաշտպան Սերոպ Բուդուրը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

http://sport.news.am/arm/news/63649/arevmtyan-hayastani-havaqakani-arajin-khaxi-fotoreportazhn-u-tesutyuny.html