Երեք սրճարան/ռեստորաններում՝ երեք ինքնասպան ոճրագործություններից հետո,  Քամըշլիի քրիստոնեական թաղամասում, Դեկտեմբերի 30-ին ժամը 22:05-ին, երեք համակարգված հարձակումներ հարվածել են քրիստոնեական թաղամասերը Քամըշլիյում (Քամըշլի/ Զալին/ Ղոզո), քաղաք, որը  գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում, բռնագրավված  Արեւմտյան Հայաստանի սահմանի մոտ,  և ունի 200.000 բնակչություն:

Առաջին հարձակումը տեղի է ունեցել  « ՄԻԱՄԻ » ռեստորանում, որը գտնվում է Վուստա քաղաքում: Մի քանի վարկեան  հետո « ԳԱԲՐԻԵԼ » ռեստորանն է դարձել առաջին պայթունի զոհը, որը գտնվում է Սեյահի թաղամասում, որին մի քանի վարկեան հետո հաջորդել է երկրորդ պայթունը: Երրորդ հարձակումը տեղի է ունեցել Մեդինետում: Ըստ Սիրիական  Մարդու Իրավունքների Դիտորդների տվյալների հարձակումների ընթացքում զոհվել է առնվազն 16 մարդ և վիրավորվել է 30 հոգի: Վիրավորները տեղափոխվել են Քամըշլի: Ջազիրեի  շրջանային  առողջապահության խորհուրդը կոչ է արել անհապաղ ուժերը կենտրոնացնել հիվանդանոցներում, հորդորելով մարդկանց՝ արյուն տալ վիրավորների համար:

Քրիստոնեական ուժերը ՍՈՏՕՐՕ »-ի պաշտպանության ներքո, ամբողջ տարածքում պարետային ժամ են հայտարարել: Երկուշաբթի, հունվարի 12-ի նոր հարձակումից հետո, որը տեղի ունեցավ  Քամըշլի քաղաքի տարբեր քրիստոնեական թաղամասերում՝  մեկ ժամ տևողությամբ, կազմակերպված քրդական մեծ թվով զինյալների կողմից,   քրիստոնյա քաղաքացիները (ասորիները, հայերը, սիրիակները) պաշտպանված էին « ՍՈՏՕՐՕ»-ի պաշտպանության ուժերի կողմից: Զինված քուրդերը օժանդակված էին տրանսպորտային և տեխնիկական ուժերով, որոնք ցանկանում էին  խոչընդոտել անվտանգությունը քրիստոնեական թաղամասերի դպրոցներում և սրբավայրերում: Դիմակայում ցուցաբերելու ժամանակ,  երիտասարդ Հենրի Գաբրիել Դավիդը սպանվեց գլխին հասցված փամփուշտից, այն ժամանակ, երբ նա իր սրբազան գործն էր կատարում իր ժողովուրդի և  ընտանիքի  պատիվը պաշտպանելու  ի դեմ ՝ ռասիզմի և ատելության:

02

Փետրվարի 21-ին, 2016-ին ժամը  16:30-ին   պաշտպանության զինվորական իշխանությունների կայացած որոշումից հետո, « « ՍՈՏՕՐՕ  » — ի պաշտպանության ուժերը որոշեցին հուշատախտակ տեղադրել այն վայրում, որտեղ զոհվել էր  Հենրի Գաբրիել Դավիդը՝ իր ժողովրդին պաշտպանելու ժամանակ:

03

04

Հետո նրանք գնացին գերեզմանատուն խոնարհվելու համար  նրա շիրմի առջև

05

և եկեղեցում միացան նրա ընտանիքին:

06

Նախագահ Արմենակ Աբրահամեանը ողջունում  եւ  հորդորում է բոլոր հայերին, ասորիներին, քաղդեացիներին, հույներին, ասիրիակներին և ընդհանրապես ողջ աշխարհին՝ անտարբեր չմնալ Արեւելքի քրիստոնյաների հանդեպ, համախմբվել « ՍՈՏՕՐՕ» շուրջ, ապագայում ապահովելու համար այս բնակչության անվտանգությունը, որն արդեն 5 տարի է պատերազմում է և ունի բազմաթիվ նահատակներ:

Այսօրվա դրությամբ աղոթքը բավարար չէ: Մեր պարտքն է ապահովել թաղամասերի, դպրոցների, եկեղեցիների, հաստատությունների անվտանգությունը: Մեր պարտականությունն է ապահովել մեր ընտանիքների անվտանգությունը, թաղամասերի մաքրությունը, սննունդը, ջեռուցումը, առաջին օգնության կարիքները:

Մեր պարտքն է դեմ կանգնել բոլոր ռազմական գործողություններին, որոնք ուղված են մեր ժողովրդի դեմ, որտեղ լինի եւ երբ պատահի: Լրատվական քարոզչությունը հավաստիացնում է, որ Արեւելքի քրիստոնյանները նոսրացել են, որ նրանք այլևս չեն մնա, և կմնան միմիայն քրդերի պայքարող խմբերը, ովքեր ահաբեկչություն են սերմանում:

Այս դեպքմում, դա միանգամայն հնարավոր է, Արեւելքի քրիստոնյաների զտման դեպքում,  կհանգեն էթնիկ քրիստոնյաների լիակատար ոչնչացմանը, չնայած նրանք կդիմակայեն մինչև արյան վերջին կաթիլը՝ առանց Պետութունների աջակցության,  (որոնք միայն ներդրումներ են կատարում քրդերի համար) առանց հայկական քաղաքական կամ բարեգործական կառույցների աջակցության (ոչինչ չկա ավելացնելու):

ՈՒստի ես եւս մեկ անգամ կոչ եմ անում նրանց,  ովքեր իրականապես հետաքրքրված են Արեւելքի քրիստոնյանների գոյատեւման հարցով:

Մի հապաղեք մեզ դիմել  haybachdban@wanadoo.fr