Կարին — Այները վաղուց արդեն ձուլման եւ ճնշման քաղաքականության տակ են գտնվում: Նրանց լեզուն արգելվել է 19-րդ դարի վերջից, մինչեւ 1997 թվականը. նրանց ազգային սովորույթները ՝վաղուց  արգելված են համարվում:

Ճապոնիայի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել, որ տասնամյակներ տեւած խտրականությունից հետո վերջապես ճանաչում է Այներին, որպես բնիկ ժողովուրդ:

«Կարեւոր է պահել այների պատիվն ու արժանապատվությունը եւ այն փոխանցել հաջորդ սերնդին», — լրագրողների հետ զրույցում ասել է խոսնակ Յոշիհիդ Սուգան:

Այս օրենքը, իր տեսակով առաջինն է եւ նպատակ ունի համայնքներին աջակցելու քայլեր ձեռնարկել տեղի տնտեսության եւ տուրիզմի խթանման համար: Այց հարցը պետք է քննարկվի ընթացիկ խորհրդարանական նիստում, որը կավարտվի հունիսի 26-ին:

«Շատ քայլեր պետք է ձեռնարկվեն, օրինակ, կրթաթոշակային ծրագիր ստեղծել այն ընտանիքների համար, ովքեր չեն կարողանում վճարել իրենց երեխաների կրթության համար», — նշել է Միկիկո Մարուկոն, ով ներկայացնում է արեւելյան Ճապոնիայում բնակվող այների մի խումբ։

Ճապոնական հասարակությունում իրենց առանձնահատուկ դրության հետևանքով այները պատմության ընթացքում անընդհատ հալածանքների առարկա են դարձել: Միջնադարում սամուրայական կառավարությունը պարբերաբար մարտական ջոկատներ է ուղարկել, որոնք հարձակվել են այների հողերի վրա, իսկ 1899 թ. Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես որոշում են ընդունել, որը ժխտում է այների գոյությունը ,որպես առանձին ժողովուրդ: Դրա հետևանքով շատ այներ ստիպված են եղել թաքցնել իրենց ծագումը, որպեսզի խուսափեն խտրականությունից: Այդ օրենսդրական նորմը չեղյալ է հայտարարվել միայն 1997 թ.:

2008 թվականին Ճապոնիայի խորհրդարանը ընդունեց մի բանաձեւ, որով առաջին անգամ հաստատեց, որ այները «սեփական լեզու, կրոն եւ մշակույթ ունեցող բնիկներ են», սակայն այս քայլը  խորհրդանշական էր:

Ինչպես աշխարհի շատ բնիկ ժողովուրդներ, Ճապոնիայի Այների մեծ մասը կորցրել են իրենց ավանդույթները կամ թաքցրել դրանք կենտրոնական կառավարության վարած քաղաքականության պատճառով։

Այդ իսկ պատճառով ,դժվար է իմանալ նրանց ճշգրիտ թիվը: 2017-ի ուսումնասիրության համաձայն՝ նրանց քանակը հասնում է առնվազն 12.300-ի։