Սաստիկ ազդված ենք Բրյուսելում Մարտի 22-ին խաղաղ բնակչության դեմ կատարված ահաբեկչությունից, որը բազմաթիվ անմեղ կյանքեր խլեց:
Խորապես կարեկցում ենք ձեզ, Բելգիայի բազմազգ ժողովրդին եւ բոլոր նրանց, ովքեր մինչ կյանքի վերջ պիտի տառապեն մեծ կորստյան համար:
Ահաբեկչությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է եւ շարունակում է մնալ միջազգային հարաբերությունների ասպարեզում, որպես առանցքային խնդիր:
Խստագույնս դատապարտում ենք նման զարհուրելի գործողությունները եւ մարդկության խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար վստահեցնում, որ ձեզ հետ միասին պետք է պայքարենք, գտնենք ահաբեկչությունների դրդապատճառները, կանխենք դրանց առաջացնումն ու դրսեւորումը:
Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) Նախագահ
23 մարտի 2016թ

 

AH_Khorhrdarani_tsavaktsakan_ugherdze_Bryuselum_teghi_unetsadz_ahabekchutyunneri_kapaktsutyamb-23.03.2016