19:21, 12 Ապրիլ, 2016 ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի ﬕջև հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ հարցադրուﬓեր անելու նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը` ﬔկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հարցազրույցը A Haber հեռուստաընկերությանը: «Հարցազրույցում ևս ﬔկ անգամ կրկնվել են ռուսական ռազմական ինքնաթիռի նկատմամբ Անկարայի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ թուրքական հայտնի պատճառաբանությունները: Միաժամանակ, հերթական անգամ խեղաթյուրվում են ակնհայտ փաստերը: Մեզ հայտնի չէ թուրքական իշխանությունների կողﬕց հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ քայլ, ինչպես վստահեցվում է հարցազրույցում»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության ﬔջ, որը տեղադրված է ռուսական գերատեսչության պաշտոնական կայքում:

 

 

http://armenpress.am/arm/print/843243/turqiayi-het-haraberutyunneri-kargavorman-harcadrum.html