Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի գլխավորությամբ 2016 թ.-ի մայիսի 19-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում մասնակցեց երիտթուրքական կառավարության կողմից 1916-1923 թթ. իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության նահատակների ոգեկոչման ու հիշատակի 100-ամյա տարելիցի միջոցառմանը:

Միջոցառման ավարտին տեղի ունեցան կարճ առանձնազրույցներ հույների համայնքի ներկայացուցիչների, ազատամարտիկների, դիվանագետների ու քաղաքագետների հետ:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը 2015 թ.-ի ապրիլի 4-ին նախագահի հատուկ հրամանով դատապարտեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 19.06.2016 թ.

 

ԱՀՀ պատվիրակությունը-19.06.2016-1 ԱՀՀ պատվիրակությունը-19.06.2016-2 ԱՀՀ պատվիրակությունը-19.06.2016-3