Ինչու տեղի ունեցավ Սասնա ծռերի ապստամբությունն ու ինչ պետք է լինի դրանից հետո: Ապագա քայլերի մասին քաղաքացիների հետ խորհրդակցելու, զրուցելու համար արդեն մեկ ամիս է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եղել է Սփյուռքում, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում. «Հանդիպումներն ընթացել են առանց խոչընդոտների: Բացի Նոր Հաճընից, որտեղ դահլիճ չտրամադրեց քաղաքապետարանը: Հանրությունն այսօր սպասում է հստակ քաղաքական գործունեության: Սեպտեմբերի 21-ին ես հրապարակեցի Անկախության վերականգնման հռչակագիր և այդ փաստաթղթից բխող քայլեր պետք է իրականացվեն»:

Եկող տարի ապրիլին սպասվող ընտրությունների նկատմամբ նա թերահավատությամբ է լցված. «Եթե դա ընտրություն է կոչվում, պետք է քրեաօլիգարխիան ու վատ երևույթները վերընտրվեն: Նրանք չեն ցանկանում փոխել քաղաքական մոդելը»: