Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կա խոր թախիծ եւ տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին եւ հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ մյուս կողմից, մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախությամբ ու անձնվիրությամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին եւ պետությունը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ եւ կարեւոր առաքելությունն էր կյանքում:

ԼՂՀ Նախագահը ընդգծել է, որ սյունեցիները եւ, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, եւ այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ եւ իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը:

Նախագահն իր հիշատակի խոսքում, ի շարս այլ հարցերի, խոսել է նաեւ Արցախյան հիմնախնդրի մասին, որպես Հայկական Հարցի (հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքների, այդ թվում՝ Հայաստան պետության իրականացման ու ձեւավորման հարցը – խմբ.) մեկ կարեւոր բաղադրիչ, ինչը գալիս է հաստատելու, թե Արցախյան հիմնախնդրի վերջնական եւ ամբողջական լուծումը կարող է իրականացվել Հայկական Հարցի վերջնական լուծման գործընթացի համատեքստում, որն էլ իր հերթին ենթադրում է խորը եւ գիտակցված մի համապարփակ համագործակցության գործընթացի սկզբնավորում՝ հայկական հանրապետությունների ու պետականության բոլոր թեւերի միջեւ:

Նախագահը նշել է, թե ինքը ուրախ է, որ այսօր հիշատակի այս արարողությանը իրենց են միացել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի եւ կառավարության պատասխանատուներ, այդ թվում Հանրապետության Նախագահը, Վարչապետը, Հատուկ առաքելություններով ու լիազորություններով օժտված Նախարարը:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության

Լրատվական բաժին

 01

 

14925246_1802254153344722_5859886003662054609_n 14900551_1802253973344740_3687640913426791180_n

01.11.2016 թ.