Լիբանանի նախագահի ընտրության կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ջերմ շնորհավորանքներ են հղել Լիբանանի բնիկ ժողովրդին՝ Գեներալ Միշել Աունի բոլոր լիբանացիների նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը 2016 թ. նոյեմբերի 1-ին շնորհավորական նամակ է ուղարկել նորընտիր նախագահ Միշել Աունին նրան մաղթելով հաջողություն ամրապնդելու Լիբանանի ժողովրդի իրական ազգային ինքնիշխանության իրավունքը: Պարոն Աբրահամյանը իր նամակում արտահայտել է նաեւ հայերի ցանկությունը ձեռք բերելու իրենց սեփական անկախությունն ու իշխանությունը բռնազավթված Արեւմտյան Հայաստանում:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանն իր հերթին, Լիբանանի նախագահի ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, նախագահի մերձավորների հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրանց ընդգծելով, որ Լիբանանի ժողովրդի կամքի հաղթանակը՝ տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդների համար հաղթանակ է:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամլո գրասենյակ

03.11.2016 թ.