Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, պատասխանելով հայկական պատվրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի հարցին, հետաքրքիր սխալ է թույլ տվել և հայտնվել ծիծաղելի իրավիճակում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին հարցից անակնկալի եկած Չավուշօղլույի բարկությունը հասավ գագաթնակետին, և վերջինս հայկական պատվիրակության ղեկավարի տված հարցին պատասխանելու փորձի ընթացքում ուշագրավ սխալ թույլ տվեց, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:

Փորձելով հավատացնել ներկաներին, որ Թուրքիան ամենաակտիվ պայքարն է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում, Չավուշօղլուն ցանկացել է կրկին ուշադրության կենտրոն բերելով Արցախի խնդիրը, օկուպանտ անվանել Հայաստանին, սակայն այն պահին, երբ պետք է ասեր «Ադրբեջանի տարածքները ե՞ս եմ օկուպացրել», Չավոշօղլուն սխալմամբ ասել է «Հայաստանի տարածքները ե՞ս եմ օկուպացրել», այնուհետև արագ ներողություն խնդրել և արագ ուղղել ինքն իրեն:

 

http://artsakhpress.am/arm/news/56112/haykakan-patvirakutyan-xekavari-harcic-iren-korcrats-chavushoxlun-inqn-irenc-okupant-e-anvanel.html