Վանա լճի և դրա շրջակայքի մաքրման աշխատանքներով զբաղվող թուրքական FİVA ընկերության աշխատակիցները լճի խորքում հայտնաբերել են հայկական խաչքարեր և թնդանոթի հին արկեր: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Ընկերության ներկայացուցիչ Այհան Դըշարըն հայտնել է, որ իրենք արդեն տեղեկացրել են Վանի թանգարանի տնօրինությանը՝ գտածոների վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնելու համար, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել:
«Կարծում եմ՝ լճի հատակին նման քարեր շատ կան»,- ասել է Դըշարըն:



http://www.tert.am/am/news/2016/11/23/van-westernarmenia/2201061