Դեկտեմբերի 8-ին քանդակագործ  Հարութ Կարապետյանին կանչել են ԱԱԾ:- Եկեք ընկերականով մարդկայինով խոսենք:- Ծանուցում  ուղարկեք, գամ, որտեղ նշված կլինի իմ կարգավիճակը:- Բա մենք ուզում ենք մարդկայինով խոսենք ձեր հետ:Հարութ Կարապետյանը հրաժարվել է, ինչին հետևել է հաջորդ հարցը — Բա դուք ի՞նչ մասնագիտություն ունեք:- Քանդակագործ եմ:- Բա ինչ լավ է , արի քանդակից կխոսենք:

Արդեն ծիծաղելու աստիճան է, ԱԱԾ-ի հետ քանդակներից խոսենք:- Արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ -ից  են զանգում, դու կապիկություն ես անում:- Դուք պարտավոր եք ինձ հետ հարգանքով խոսել:- Ուրմեն մենք կգանք գյուղ, գյուղապետարանում կգտնենք ձեզ:- Ես ոչ մեկի հետ պարտավոր չեմ հանդիպել, առանց ծանուցագրի, այլևս չզանգահարեք ինձ: Հարութ Կարապետյանը միակ մարդը չի, ում ԱԱծ-ն հրավիրում է ընկերականով զրուցելու:

 

http://www.lragir.am/index/arm/0/videos/view/144683