Մասնավորապես Մալաթիայում ավարտին է մոտենում նուշի, իսկ Բյուրակնում ավարտվել է ընկույզի բերքահավաքը։ Ինչպես գիտենք, ընկուզեղենը հարուստ է իր սննդային և բուժական հատկություններով և տեղը չի զիջում մի շարք դեղամիջոցներին։  

Արևմտյան Հայաստանում ընկուզեղենի այս տարվա բերքը բավական առատ է, և գյուղացին գոհ է ստացված արդյունքից։ Արևմտյան Հայաստանում մշակվող ընկուզեղենը՝ իր համային և որակական հատկանիշներով առանձնանում է տարածաշրջանում աճող մյուս ընկուզատեսակներից։