Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ: Այս մասին ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը:

Նշվում է, որ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որպեսզի աջակցություն ցուցաբերեն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, որոնց հիմքը քուրդ մարտիկներն են:

Նշվում է, որ համաձայնագիրը «թույլ կտա ազատել թուրքական իշխանությունների և նրանց կողմից մարտնչող վարձկանների գրաված բոլոր սիրիական շրջանները, ներառյալ՝ Աֆրինը», նշել է քրդական կողմը: