«Արցախ. հաղթական այլընտրանք» խորագրով այսօր կայացած քննարկմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ազատագրված տարածքները լոկ հողեր չեն, այլ մեր հայրենիքը, որի տարածքում պետք է տարածենք մեր իրավունքները:
«Մենք մեր սրտում և ուղեղում գիտենք, որ դա մեր հայրենիքն է, սակայն ամրագրված չէ քաղաքականությամբ: Մենք պետք է բարձրաձայնենք մեր հայրենիքն օկուպացնելու մասին:
Սերժ Սարգսյանն այսօր կրկնում է իր հոգեհոր՝ տարածքները հանձնելու մասին խոսքերը: Իսկ մենք զիջելու իրավունք, ցանկություն ու հնարավորություն չունենք: Մենք մեր տարածքներն ազատագրել ենք ոչ միայն որպես անվտանգության գոտի ունենալու, այլ այդ տարածքներում ապրելու, գոյատևելու համար»,- ընդգծեց Զ. Փոստանջյանը՝ հավելելով, որ մենք մեծ գործ ունենք անելու, իսկ ապրիլին սահմանին կանգնած զինվորը կարողացավ ապացուցել, որ ունակ ենք դրան:
Մանրամասները՝ տեսանյութում:
http://www.1in.am/2069117.html