Ես Թալիշի վերանորոգման և վերականգնման հետ կապված որոշումներ եմ ընդունել, և մենք արդեն իսկ իրականացրել ենք մի շարք աշխատանքներ:

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցելուց հետո, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Այն աշխատանքները, որոնք նախատեսում ենք իրականացնել ապագայում, հնարավորություն են տալու մեզ ունենալ վերակենդանացված, վերակառուցված Թալիշ: Այդ հանձնարարականների շրջանակներում մենք նախատեսել ենք, որ Թալիշում բնակվելու են ավելի շատ թալիշցիներ, քան բնակվում էին մինչև ապրիլյան իրադարձությունները»,- նշել է ԼՂՀ Նախագահը:

 

http://artsakhpress.am/arm/news/62322/