Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» զրուցել է թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի հետ, որը շրջել է Արևմտյան և Արևելյան Հայաստանով ու բացահայտել իր համար հայերից մնացած ժառանգությունն ու հայերին:

Թուրք լուսանկարիչը պատմում է, որ Արևմտյան Հայաստանի տարածքում իր լուսանկարած քանդված կամ որպես ախոռ օգտագործվող եկեղեցիների ու այլ պատմական հուշակոթողների լուսանկարները ցուցահանդեսի տեսքով ներկայացնելուց հետո բազմաթիվ մարդկանց արձագանքը հետևյալն է եղել. «Դե, այո, գիտեինք, որ նման բան կա, բայց այս աստիճան չէինք պատկերացնում»:

Ըստ Վեդաթի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին ամենամեծ արգելքը Թուրքիայից ու այդ երկրի հասարակությունից եկող «էգո»-ի զգացումն է։ «Պետք է մի կողմ թողնել այդ «Ես գիտեմ»-ը: Այս պահին բավականին ներփակ վիճակի ենք հասել», — ասում է լուսանկարիչը:

Tanıyarak, tanışarak kurulan empati

No automatic alt text available.

No automatic alt text available.

Վեդաթն այժմ ապրում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ակտիվ շփումներ է հաստատել նաև Վրաստանի հայ համայնքի հետ, որոնց հիման վրա նոր ֆիլմ է պատրաստել:

«Ժամանակին հայերը կազմում էին Թբիլիսիի բնակչության 70 տոկոսը, հիմա այդ տոկոսը հազիվ 5-ի է հասնում: Սա թեմա է, որի մասին ոչ ոք չի խոսում: Իհարկե, այստեղի ձուլման քաղաքականությունն այդքան էլ ինտենսիվ չէ, որքան Թուրքիայում: Ֆիլմս ավելի շուտ ոչ թե դրա, այլ հայերի՝ Թբիլիսիի վրա ունեցած մշակութային հզոր ազդեցության մասին է»,- պատմում է Վեդաթը:

Խոսելով Հայաստան իր այցի մասին՝ թուրք լուսանկարիչը պատմում է, որ Հայաստանում անցկացրած ժամանակն օգնել է լցնել կյանքում ունեցած մի շարք բացթողումներից առաջացած դատարկությունն ու հասկանալ, որ ցեղասպանության մասին մինչ այդ իրենց սովորածն ու լսածը բոլորովին այլ է: Ու չնայած իր շրջապատից եկող ոչ այնքան դրական արձագանքներին՝ Վեդաթը մի քանի ամիս էլ Հայաստանում է ապրել՝ ինչպես վճռել էր:

Image may contain: 3 people

No automatic alt text available.

 

http://www.tert.am/am/news/2017/02/27/umut-vedat/2291935