Համշենահայ երգիչ Գյոքհան Բիրբենը սոցցանցերում ենթարկվել է քննադատությունների արշավի, քանի որ Երևանում կայացած համերգի ընթացքում խոսել է իր նախնիների հայերենով: Նա հակադարձել է քննադատություններին։ Հատկապես հետևորդներին զայրացրել է նրա՝ “համշեներենը ուծացվել է” արտահայտությունը։ 

Բիրբենը արձագանքել է քննադատություններին և հայտարարություն արել իր հայրենի Ռիզե քաղաքում, ասելով․” Ոչ ոք չի կարող փորձարկել իմ ունեցած սերը՝ իմ երկրի, այս աշխարհագրության նկատմամբ”։

Համերգի ընթացքում իր կարճ խոսքում Բիրբենը տատից օրինակ է բերել:

«Ուզում եմ հիշել մի շատ հին համշենյան աղոթքի մասին, որը ես լսել եմ: Այո, ընկերներ, այս աղոթքները այժմ չկան  բայց անցյալում եղել են: Նույնիսկ եթե մենք այս պահին տարբեր լեզուներով ենք խոսում, մենք ունեցել ենք ընդհանուր լեզու, որով խոսել ենք 300 տարի առաջ: Ժողովրդական երգերն անանուն են, նրանք մեզ կանչում են հարյուրավոր տարիների հեռվից։ Նրանք մեզ առերեսում են հարյուրավոր տարիների հուզերի հետ”։