«Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Զարուհի Փոստանջյանը այսօր հրավիրել է առաջին համագումարը, որի ընթացքում հայտարարեց նոր քաղաքական պլատֆորմ ստեղծելու մասին: Պատգամավորը հայտարարեց, որ կուսակցության հիմնադրման օրը պատահական չէ, այն համընկնում է այն օրվան, երբ Սողոմոն Թեհլերյանը  իր ծրագիրը կյանքի կոչեց եւ պատժեց մեղավորին:

Նա ներկայացրեց երեք դրոշներ՝ Արցախի, Հայաստանի և Արևմտյան Հայաստանի, որոնց ներկայացուցիչներն էլ աջակցում են նորաստեղծ կուսակցությանը:

Նշենք, որ կուսակցությունը կոչվում է «Երկիր ծիրանի»:

hayeli.am/article/994537