Տարածքի բնակիչները նշում են, որ եթե այդպիսին շարունակվի, եկեղեցին կմնա աղբակույտերի տակ:

Քաղաքապետարանի կողմից գոյացած շինարարական աղբի մեջ կորել է Էրզրումի Ազիզիյեի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցին:

Հիշեցնենք, որ եկեղեցին կառուցվել է հայերի կողմից 1790 թվականին և այժմէ ոչնչացուման  սպառնալիքի տակ է։ Այն անհատի սեփականությունն է դարձել Առաջին համաշխարհային պատերազմից հետո (1914 — 1918): Եկեղեցին, որը պատկանում է Գերմանիայում բնակվող Սաբրի Էրգին անունով մի քաղաքացու, 2010 թվականին գրանցված է որպես պատմական հուշարձան: Եկեղեցու ներքին պատերի որմնանկարները հիմնականում ջնջվել են, իսկ պատերը քանդվել են գանձ որոնողների կողմից:

Քաղաքապետարանը հայտարարել էր, որ եկեղեցին վերականգնելու համար պահանջվում է Էրգինի թույլտվությունը, սակայն վերջինս չի տվել անհրաժեշտ թույլտվությունը: