Մերսինի՝ մեծ մասամբ ալեվիներով բնակեցված Փիրի Ռեիսի որոշ տների պատերի վրա ամսաթվեր են գրվել, որը անհանգստություն է առաջացրել հարևանների շրջանում:

Ո՞ւմ կողմից են գրվել ամսաթվերը և ինչու, դեռ հայտնի չէ։ Ոստիկանության Մերսինի բաժնում հետաքննություն է սկսվել:

Մոտ 20 պատի վրա գրվել են 22.11.19’ և ‘28.11.19 ամսաթվերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իզմիրի Գազիէմիր թաղամասում մի ալեվի ընտանիքի տան պատին էլ գրվել էր ՝՝Չքվիր, ալեվի՝՝ գրությունը և X նշանով ներկվել։