Ըստ ՍԱՆԱ լրատվականի, կառավարական ուժերը կրկին կասեցրել են ահաբեկչական խմբավորումների հարձակումները , որոնց մեծ մասը « Թահրիր ալ-Շամ» խմբավորումից են.ահաբեկիչները  փորձում էին ներթափանցել Իդլիբի հարավարևելյան Աջազ գյուղը:

Սիրիական բանակը ծանր կորուստներ է պատճառել  իսլամիստներին և ետ շպրտել սահմանային գոտուց:

Բացի այդ, սիրիական ուժերը կանխել են ջիհադականների հարձակումը Կաֆրայա գյուղի վրա և վերացրել նրանց  պայթուցիկ սարքերով լի երկու մեքենայով հանդերձ:

  Զուգահեռաբար, զինյալների հետ կատաղի բախումները  են սկսվել Իստաբլաթ և Ռասմ ալ-Ուարդ բնակավայրերի մոտ, որտեղ ահաբեկիչները ևս լուրջ վնասներ են կրել: