Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Յալըմ Էրեզ թաղամասում բնակվող երեք եղբայր 50 լիրայի դիմաց, ամառ-ձմեռ փայտ են կոտրում՝ փուռերին մատակարարելու համար:

Եղբայրներն ասում են, որ տնտեսական ճգնաժամի և աճող գնաճի պատճառով դժվարանում են ընտանիքների համար ապրուստի միջոց հայթայթել:

Եղբայրներից կրտսեր Ջեմալ Օքայը ասաց, որ 8 տարուց ավել փայտ է ջարդել փռերի համար: Նա ասաց, որ օրական 50 լիրա կազմող եկամուտը չի բավարարում իր 8 հոգանոց ընտանիքի կարիքները: