Երկար տարիներ է Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղում խմելու ջրի խնդիր կա: Այսօրվա դրությամբ մարդիկ օգտվում են ջրհորներից, ջուր են կրում աղբյուրներից: Հույս կա, որ հաջորդ տարի Խորենիայի բնակիչները կկարողանան օգտվել ջրամատակարարման համակարգից:

Խորենիա գյուղի բնակիչները ջրի բացակայության պատճառով ջրհորի ջուր են խմում: Խորենիա գյուղի լիազոր Արկադի Ֆիդանյանի խոսքով, այս պահին աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգի կառուցման ուղղությամբ, և հաջորդ տարվանից գյուղում յուրաքանչյուր ընտանիք խմելու ջուր կունենա:

«Աշխատանքները սկսվել են 10 օր առաջ, այժմ կենտրոնական գծում անց են կացվել գրեթե 3 կմ խողովակաշար», – ասում է Արկադի Ֆիդանյանը:

«Աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի և կավարտվեն մինչև 2020 թվականի հուլիսը», – ասում է նա:

Ըստ Արկադի Ֆիդանյանի, աղբյուրից մինչև գյուղ կենտրոնական գծի ընդհանուր երկարությունը կկազմի 12 կմ։