ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային պատկանող անօդաչու թռչող սարքը ոչնչացրել է  Սիրիայի Իդլիբ նահանգում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման առաջնորդին: Այս մասին հայտնում է Sham FM ռադիոկայանը:

«Հայաթ Թահրիր ալ-Շամի հրամանատար Աբու Ահմադ ալ-Մուհաջիրը վերացվել է Իդլիբի հյուսիս-արևելքում գտնվող Աթմե քաղաքում միջազգային կոալիցիայի կողմից օդային հարվածի արդյունքում», — հայտնում է ռադիոկայանը:

Նախկինում Հայաթ Թահրիր ալ-Շամը կոչվում էր Ջեբհաթ ալ-Նուսրա:

Պետք է նշել, որ Սիրիայում ամերիկյան կոալիցիայի գործողությունները չեն թելադրված ահաբեկչության դեմ պայքարով, այլ հետապնդում են որոշակի շահեր :

 Բացի այդ, ԱՄՆ ուժերը ,ինչպես նաև Թուրքիայի զինուժը, ապօրինի կերպով են  գտնվում Սիրիայում, առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության կամ ՄԱԿ-ի մանդատի: