Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան 1300 սիրիացի փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքից: Այս մասին ասված Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը 2018 թվականի հուլիսից 18-ից արտասահմանյան պետությունների տարածքից վերադարձել Է 480 հազար փախստական. գրեթե 152 հազարը՝ Լիբանանից, 328 հազարից ավելին՝ Հորդանանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: