Թուրքական haberler.com լրատվական կայքը անդրադարձ է կատարել Արևմտյան Հայաստանից հեռարձակվող լուրերին և զարմանք հայտնել, որ որոշ տեղանուններ ներկայացվում են հայկական անվանումներով։ Մասնավորապես՝ Իգդիրը, Վանը , Բաղեշը,Մարդինը, Ադանան, Տրապիզոնը և այլ տեղանուններ ներկայացվել են իրենց իրական՝ հայկական անվանումներով։

Կայքը հայ ժողովրդի պատմական արդարությունը հաստատելու ձգտումը համեմատում է “երազում կորեկ տեսնող քաղցած հավի” հետ։ 

Նյութի թուրք հեղինակները նշել են նաև, որ “Ղարաբաղին տիրանալուց հետո հայերը աչք են դրել մեր հողերի վրա և կարծես մոռացել են, թե ինչպես կտրեցինք իրենց “Անդրանիկների” ականջները։

Իհարկե պատմությանը հայտնի է թուրքական լկտիության անսահմանությունը:

Եվ այսպիսի ջղաձգումները վառ վկայությունն են ,որ թուրքական կառավարող շրջանակաները և հասարակության մեծ մասը խորապես գիտակցում են, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի և հատուցման պահը մոտենում է:

Արևմտյան Հայաստանը, հռչակված 1920 թվականին՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, այսօր բռնազավթված  Է Թուրքիայի կողմից։ Սակայն վաղ թե ուշ այն վերադառնալու է իր իրական տերերին՝ Հայերին :

1894-1923 թվականներին թուրքական կառավարությունները կազմակերպեցին և իրականացրեցին հայերի բնաջնջման ծրագիրը՝ ոչ միայն Արևմտյան Հայաստանում այլև Կիլիկիայում,Արցախում , Բաքվում: Այս ցեղասպանական ծրագրին զոհ գնաց ավելի քան 2 մլն հայ:

Անդրադառնալով թուրքական կայքում տեղադրված հոդվածին,միայն թույլ կտանք մի ուղղում․ հայ ժողովուրդը հաստատել է իր իրավունքները Արցախում և հաջորդ քայլը պետք է լինի Արևմտյան Հայաստանի ազատագրումը: Այլ տարբերակ պարզապես չկա:

Իսկ ինչ կապված է Անդրանիկների ականջները կտրելուն,միակ հերոսությունը ,որին ունակ է թուրքը ,դա ՝Թալիշի հայ խաղաղ բնակիչների տանջամահ անելն է(ի դեպ սպանված հայերի ականջները կտրած էին),հայ սպային քնած վիճակում կացնահարելը և այլ չակերտավոր հերոսություններ:

Արևմտյան Հայաստանի յուրաքանչյուր քառակուսի մետր, ինպես նաև Արցախը և Նախիջևանը ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆ է ՈՒ ՎԵՐՋ:

Իսկ որպես վեջաբան տեղին է  հիշել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերը .

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.