31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։

Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջաններն այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։

Զոհերի մեծ թվի մյուս պատճառն այն էր, որ ավերիչ երկրաշարժը, որի գերազանցեց 7 մագնիտուդը, տեւեց կես րոպե։

Երկրաշարժը զգացվել է Երեւանում եւ Թբիլիսիում, այն գրանցվել է աշխարհի սեյսմոլոգիական կայաններում։

Աղետի գոտին, չնայած անցել է 31 տարի, դեռ լիովին վերականգնված չէ։