Վանի Իպեքյոլու գավառում տներից մեկի պարտեզում գտնվող 20-ամյա թզենին ձմռան այս ցուրտ եղանակին պտուղ է տվել, որը  առաջացրել է ականատեսների զարմանքը։

Թզենին, որը լայնորեն աճում է  Արևմտյան Հայաստանի տարածքում և չի դիմանում ցրտին ու սառնամանիքին, Վանում ծաղկել և բերք է տվել։ Դեկտեմբերին ճերմակ ձյունով պատվող այս տարածաշրջանում սովորաբար թզենու տերևները թափվում են, սակայն ծառի տված բերքը մեծ զարմանք ու հիացմունք է առաջացրել բոլորի մոտ։