15:31, 31 մարտի, 2017

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դատական նիստնայսօր հետաձգվեց. չէր ներկայացել անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը, և դատարանինհայտնի չէր նրա բացակայության պատճառը:Փաստաբան Արաքս Մելքոնյանի խոսքով՝ Ավետիսյանը դրական բնութագիր ունի, երբևէ կալանավայրում կարգապահական տույժի չի ենթարկվել, և չնայած այդ հանգամանքին՝ արդեն 6 անգամ անկախ հանձնաժողովը մերժել է նրա վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիմումը:

Ավետիսյանը 2013-ի համաներումով պատժաչափի կրճատման արդյունքում ազատ կարձակվի այստարվա մայիսին: «Բայց դա որևէ նշանակություն չունի. անգամ մեկ օրն անազատության մեջ խնդրահարույց է»,- ասում է փաստաբան Մելքոնյանը:Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանում ոչ թե անկախ հանձնաժողովի որոշումն է բողոքարկում, այլ գտնում է, որ հենց դատարանն է, որ պիտի վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ որոշում  կայացնի:

«Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը գտնում է, որ անձը այլևս չունի  պատիժը կրելուանհրաժեշտություն և դիմում է անկախ հանձնաժողովին`ազատ արձակելու համար: Անկախհանձնաժողովը պիտի դրան հավանություն տա, որպեսզի ՔԿՀ վարչակազմը նրա վաղաժամ ազատարձակման հարցը ներկայացնի դատարան, իսկ եթե հավանություն չի տալիս, ապա վաղաժամազատ արձակման հարցն այլևս դատարան չի  ներկայացվում»,- Հայաստանում վաղաժամ ազատարձակման վերաբերյալ ընթացակարգն է ներկայացնում փաստաբանը, բայց միևնույն ժամանակդիրքորոշում հայտնում, որ անձը կարող է վաղաժամ ազատ արձակվել այն դեպքում, եթեդատարանը գտնում է, որ  նա պատիժը կրելու հնարավորություն չունի: Ըստ փաստաբանի՝ անկախ հանձնաժողովի`վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիրքորոշումն ինչպիսին էլ լինի,  պետք է նրա վաղաժամ ազատ արձակման հարցը դատարան ներկայացվի:

Այսօրվա դատական նիստին դատարանում էին Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները, վերջիններիս բարկացրեց դատական նիստը հետաձգելու հանգամանքը: «Թող զանգեն ճշտեն, գուցե անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը ճանապարհին է», «վաղն էլ դատախազը չի գա», «հետո՝ չգիտեմ ինչ կլինի»,- դատարանի դահլիճից դուրս գալիս իրենց դժգահությունն էին արտահայտում Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները:

Ավետիսյանը մինչև դատավորի՝ դատական նիստերի դահլիճ մտնելը հանդես եկավ կոչով:«Կոչ եմ անում ոչ ոք հանրապետականներին չընտրի, քանի որ նրանք են քանդել մեր երկիրը»,- ասաց անազատության մեջ գտնվող ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը մեղադրվել և դատապարտվել է  խարդախության և խարդախությանփորձի մեջ․ ըստ քրեական գործի՝ քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինիս թոռանըբանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝կրկին բանակում հարցեր լուծելու համար։

http://hetq.am/arm/news/77258/volodya-avetisyany-vaxazham-azat-ardzakman-veraberyal-dimum-e-nerkayacrel-dataran.html#.WN5dyTklN1l.facebook