Կիր. Սպտ 27th, 2020

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատաքներ է տանում Թբիլիսիի Երևանյան պուրակում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի մշակույթի նախարարությունում  կազմակերպված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» (երկուսն էլ` հայերեն և վրացերեն, զուգադիր) և «Թումանյան լուսեղեն» (վրացերեն) գրքերի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:

Հովհաննես Թումանյանի աճյունը հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Նրա անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ: Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրա ստեղծագործություններն ուսումնասիրում են Վրաստանի դպրոցներում: