«Վովա» համույթի մասին ծանոթացեք այստեղ՝ http://www.hayagitaran.info/?p=4283
Վովա-Նեննի Նեննի — Vova-Nenni Nenni Hamshen — Համշեն
https://www.facebook.com/HayagitaranH…
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ հնագիտության ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Նեննի՛, նեննի՛, աման, աման,
Ծիվաղենուց վառելափայտ պատրաստեցի,
Նեննի, նեննի յար,
Շալակը դնել չկարողացա:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Այս անտեր աշխարհում,
Նեննի, նեննի, յար,
Սիրեցի, առնել չկարողացա:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Այն կողմի հանդակներում,
Նեննի, նեննի, յար,
Դեղին ծաղիկ է ծաղկել:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Այս տարի օֆ քաշելով,
Նեննի, նեննի, յար,
Սրտումս արյուն է խցանվել:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Ես գնալու եմ, գնալու եմ,
Նեննի, նեննի, յար,
Գյավուրների երկրից այն կողմ եմ անցնելու:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Տղա՛, եթե քեզ չառնեմ,
Նեննի, նեննի, յար,
Ես ինձ ծովն եմ գցելու:

Comments are closed.