ԿԱՐԻՆ — «ԱՄՆ Սենատի բանաձևը, որը ճանաչում է հայերի դեմ ցեղասպանությունը, անբարոյական քայլ էր, քանի որ այն նպատակ ուներ պատին սղմել Թուրքիային` հայկական հարցի շուրջ», այսպես է կարծում, այսպես կոչված, «նորընտիր հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը»:

«Նման բաներին չպետք է լուրջ վերաբերվել», — ասել է Մաշալյանը թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում:  «Ոչինչ ուղղակիորեն մեզ չի վերաբեվում, որպեսզի ինչ, որ կերպ ներգրավվենք դրանում», — ասել է նա ՝ կապված ԱՄՆ Սենատի կողմից հաստատված բանաձևի հետ:

«Որպես հայ, մենք ցավ ենք զգում, որ 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած տառապանքները արտասահմանյան երկրների խորհրդարանների կողմից օգտագործվում են որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք: Մեղ համար դա ոչ տեղին վերաբերմունք է մեր նախնիների հանդեպ», — նշել է Սահակ Մաշալյանը:

Մաշալյանը նշել է, որ ինքը հույս ուներ, որ Թուրքիայում ժողովուրդը կարող է ինքնուրույն լուծել այդ հարցը, և Թուրքիան և Հայաստանը կարող են բարելավել իրենց հարաբերությունները:

«Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, երրորդ եւ չորրորդ կողմերը խոսելու իրավունք են պահանջում», — ասաց նա: «Այս ամենը խնդիրներ են, որոնք պետք է լուծենք: Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակ։ Չեմ կարծում, որ դա բարոյական է», — ասաց Սահակ Մաշալյանը: