Ակտիվիստ Էմին Բուլութը խնդրանքով դիմել է պատկան մարմիններին՝ Արևմտյան Հայաստանի Բաթման նահանգում գտնվող անտիկ Հասանքեյֆ քաղաքի տարածքում գտնվող քարանձավների վերականգնողական աշխատանքների հարցով:

12,000-ամյա Հասանքեյֆում դրամահատարանի և ջրվեժի միջև ընկած շրջանում առկա է մոտավորապես 2000 քարանձավ: 12 հազար տարեկան Հասանքեյֆը աշխարհի պատմության մեջ հռչակվել է որպես առաջին քարանձավային քաղաք: