ՆԱՄԱԿ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ. ԲՆԻԿ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ԷԹՆՈՑԻԴ

Վահան Սեթյան-2019 թվականն է, սակայն շարունակվում է տեղի բնիկների ցեղասպանությունն ու էթնոցիդը:  Տնտեսական ոչնչացումից, սոցիալական քաոսից մինչև առողջապահական խափանումներ, այս կոտորածը շարունակում է ոչնչացնել բնիկներին Միացյալ Նահանգներում և Կանադայում: Առողջապահության անհամապատասխանությունները, աղքատությունը, լեզվի, մշակույթի և ժառանգության ոչնչացումը հյուսում են քաոսի այս ցանցը:

Բնիկները թունավորվում են ֆիզիկապես,  հոգեպես, և մտավոր կերպով` հավիտյան ջնջվելով հիշողությունից: Մենք ՝ որպես ժողովուրդ, ականատես ենք դառնում մեր բնիկ եղբայրների և քույրերի աստիճանական մահապատժին։ Մենք՝ որպես ազգ, ականատես ենք մոնումենտալ արժեքի կորստին՝ նայելով թե ինչպես է ոչնչանում մարդկությունը: Ժամանակն է, որ առողջապահական նորարարությունները և տեխնոլոգիական առաջընթացը հասնեն օգնության՝ նրանց փրկվելով իրենց առողջապահական համակարգից: Ամերիկյան ազգային առողջապահությունը վերացման համակարգ է:  Բիկներին ոչնչացումից փրկելը և դա կանխելը հաղթանակ է բոլորի համար` մարդկության հաղթանակ:

Այս քաոսի հանդեպ լռությունն ու անտարբերությունը նույնն է, ինչ ինքաոչնչացման գնալը: Կրթությունը, իրազեկությունը, շահերի պաշտպանության, համագործակցության, ընկերակցության և օգնության ձեռքբերումը հիմնական նախաձեռնություններն են, որոնք ներուժ ունեն դադարեցնելու այս շարունակական և անողոք ցեղասպանությունն ու էթնոցիդը:

Մեր պարտքն է ՝ միասին հավաքվել, փրկել այդ մարդկանց ոչնչացումից, և մեր ունեցած ռեսուրսները ավելին քան բավարար են այս քաոսը դադարեցնելու համար։ Կոլումբոսը չի հայտնաբերել Ամերիկան:  Նա ներխուժեց և ոչնչացրեց այն, և եթե նայենք մեր շուրջը, բնիկ երկիրը շարունակում է քանդվել: Եկե՛ք դադարեցնենք այս շարունակական ցեղասպանությունն ու էթնոցիդը հանուն մարդասիրության: