Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Զառա գավառի Թյոդյուրգե գյուղի 4600-ամյա հնամենի ժայռափոր կացարանները, հնարավոր է, վերականգնվեն տեղի բնակիչների պահանջով։ Թյոդյուրգե գյուղի հյուսիսում և հարավ-արևմուտքում գտնվող այդ մոտ 100 քարայրները, ենթադրաբար, կառուցվել են շուրջ 4 հազար տարի առաջ։ Քարանձավներում առկա են կացարան հիշեցնող փոքր սենյակներ, որոնք ամենայն հավանականությամբ նախ օգտագործվել են հռոմեական ժամանակաշրջանում։ Գյուղի հյուսիսում տեղակայված քարայրներում նկատելի են խաչի նշաններ, որոնցից ելնելով ենթադրվում է, թե այդ կացարաններում բնակվել են նաև առաջին քրիստոնյաները։

Հայտնի է, որ այս քարայրներում ամենավերջում ապրել են հայերը։  

Գյուղի բնակիչները ցանկանում են, որ քարայրների աստիճաններն ավելի լավ կառուցվեն, և այս քարանձավները բացվեն զբոսաշրջիկների առաջ։