Մեկ ամիս առաջ մեկնարկել են Տիգրանակերտի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020թ․ վերջին։

Ավելի վաղ՝ 2011թ․ երկարատև լքվածությունից հետո եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էր եկեղեցու հիմնադրամի և Տիգրամնակերտի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Սակայն 2015թ․ վերջին և 2016թ․ առաջին կեսին Սուրում տեղի ունեցած բախումների ընթացքում և դրանցից հետո եկեղեցին հայտնվել էր կիսավեր վիճակում։ Շինության պատերին խոշոր անցքեր էին գոյացել, տանիքը վնասվել էր։

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական՝ հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում։