Հայաստանը 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով կլինի աշխարհի առաջատար 15 պետությունների թվում:Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՝՝11 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, սա թիվ մեկ ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միությունում և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում՝՝ ասաց վարչապետը:

«Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար և ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի ձեր արձանագրած հաջողությունները 2020 թվականին ավելի կոգևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը»,-   գործարարների հետ ունեցած նախատոնական հանդիպման ժամանակ նշեց կառավարության ղեկավարը: