Դերսիմում սուրբ համարվող լեռնային այծերը շարունակում են սպանվել: Անցած շաբաթավերջին Պուլումուր գավառի Քոջաթեփե (Aşgirek) գյուղում որսագողերի կողմից սպանվեց երկու լեռնային այծ, որից հետո այսօր ևս մեկն սպանվել  է նույն գավառի Կոզլուջա գյուղում:

Գյուղացիներն ասում  են, որ լեռնային այծերը տարածաշրջանում համարվում են սրբազան, և պահանջում են ընդհանրապես արգելել օրինական կամ անօրինական ճանապարհով լեռնային այծերի որսը:

Երբ Պուլումուրի գավառի Կոզլուջա գյուղի մոտակայքում պաշտպանության տակ գտնվող լեռնային այծը սպանվեց որսագողերի կողմից, սկսվեց հետաքննություն:

Փաստաբանները, բնապահպան ակտիվիստները և դերսիմցիները քրեական գործ են հարուցել որսորդության անվան տակ կատարվող կենդանիների կոտորածը կանգնեցնելու համար: