Վերջին շաբաթվա ընթացքում Տիգրանակերտում 3 կանանց կասկածելի ինքնասպանության և մեկի սպանության հետ կապված, «Ամեդի՝ կանանց բռնության դեմ պայքարի միություն»ը Ենիշեհիր գավառի գրասենյակում հանդես է եկել հայտարարությամբ: Հնչել են «Դուք երբեք մենակ չեք քայլի», «Մենք չենք վախենում, չենք լռում, չենք հնազանդվում» կարգախոսները:

Պայքարի միության անունից հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադալեթ Քայան՝ «Ռոզա» կանանց ասոցիացիայի նախագահը։ Նա ասաց, որ կանանց նկատմամբ բռնությունը գնալով ավելանում է: Ընդգծելով, որ կանայք ստիպված են լինում ինքնասպանություն գործել տղամարդկանց ճնշման և բռնության հետևանքով, Քայան ասաց. «Մենք համարում են, որ կանանց ինքնասպանությունները կասկածելի են:

Քանի որ կանայք ստիպված են լինում ինքնասպանություն գործել տղամարդկանց կողմից ճնշումների և բռնությունների արդյունքում, մենք, վկաների պաշտոնական ցուցմունքներից գիտենք, որ սպանությունը կոծկում են ինքնասպանության քողի տակ։

Մենք բաց չենք թողնելու այս կասկածելի ինքնասպանությունների փեշը և կշարունակենք մեր պայքարը մինչև փաստերը ի հայտ գան»:

Քայան ավելացրեց նաև, որ դեռևս չեն ձերբակալվել Տիգրանակերտում դեկտեմբերի 26-ին Դենիզ Քեթիրին՝ իր տան մեջ սպանողները։Նրան սպանել էին  մանուկ երեխան գրկում։ Նա պահանջում է այս սպանության հետևում կանգնածների բացահայտումը։ Շատ կանանց սպանությունների նման, այս մեկը ևս չի բացահայտվել։

«Տղամարդիկ 2019-ինՏիգրանակերտում սպանել են 13 կանանց: Երեք կասկածելի ինքնասպանություն է եղել: Կանանց սպանությունների թիվը ցույց է տալիս, որ այս ցուցանիշը տարեցտարի աճում է: Իսկ մարդասպանները կանանց, սիրելիներն են, հայրերը, եղբայրները կամ նախկին ամուսինները»:

Կանանց սպանությունների վերաբերյալ արված հայտարարությունն ավարտվեց կարգախոսներով և բողոքի լոզունգներով: