Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ ապահովվել են 44 նոր բնակարաններով, մի շարք նախկին զինծառայողների էլ բնակարանային պայմանների բարելավման նպատակով հանձնվել են դրամական փոխհատուցումներ: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Մարտունի քաղաքում դեկտեմբերի 29-ին կազմակերպված նորամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: