Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։

«Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ բազմաթիվ կյանքեր փրկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։