Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, հայտնում են միջազգային գործակալությունները: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետում, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Երկու երկրների ղեկավարները լսել են երկրի տարբեր շրջաններում իրավիճակի վերաբերյալ զինվորականների զեկույցները:Սա Պուտինի առաջին այցն է 2017-ից ի վեր, երբ նա  այցելել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա,այնուհետև մեկնել Թուրքիա՝էրդողանի հետ հանդիպման: