Այս ձմեռը բավականին խստաշունչ ու դաժան է Արևմտյան Հայաստանում։ Մի շարք լճերի ու ջրամբարների հետ միասին Արածանի գետը նույնպես սառցակալել է:

Արածանին, որի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է, Հայաստանի սրբազան պաշտամունքի գետն է։ Նրա ակունքների մոտ էր գտնվում Հայոց զորքի գլխավոր բանակատեղին՝ Շահապիվանը, որտեղ գումարվում էին աշխարհաժողովներ և կատարվում նավասարդի տոները։

Սաստիկ ցրտերից սառած գետի  կոտրված սառցե շերտը և ջրի մակերեսին լողալու տեսարանը հետքրքրություն է առաջացրել տեղի բնակիչների մոտ։

Ավելի համարձակները քայլում են տեղ-տեղ մեծ հաստության հասնող սառցաշերտի վրայով։