-Բայց սպառվում է մինչեւ իսկ սրբի համբերությունը,
ինչպես հոտում է մինչեւիսկ ջուրը` արգելակումով:
Մենք հաջորդներն ենք Սուրբ Նահատակաց,
սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներըս,
մա՜րդ ենք հասարակ
եւ… հավատում ենք, որ պիտի դառնա
մեր յուրաքանչյուր խլյակը` այլակ միատեղումի,
եւ յուրաքանչյուր փշուրը` պաշար մոտալուտ վաղվա,
մնացորդն` աճորդ,
մասունքը` մսուրք,
սփյուռքը` ապառք,
նշխարը` աշխարհ…

 

Պարույր Սեւակ, «Եռաձայն պատարագ», փետրվար, 1965 թ.:


 

 

Պատմական զարգացման ընթացքում ձեռք բերված անգնահատելի որակների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ երկու հանգամանք. նախ՝ հայ հասարակական-քաղաքական մտքի ներկայի ձեռքբերումները, եւ ապա՝ հայոց պաշտպանության ու ինքնապաշտպանության ոլորտներում արձանագրված որակները: Առաջինը արտահայտվում է, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ եւ ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր: Երկրորդը, որպես Արցախի հայության ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի պայքարում ձեռք բերված որակ, հաղթանակ:

 

Երբ Մերձավոր Արեւելքի հայության (եւ այլ բնիկ ժողովուրդների ու քրիստոնյաների) ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի համար մղված պայքարն ընկալվի, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի համար մղվող պայքար, ապա ամեն ինչ կավարտվի ձեռք բերված նոր որակների վերջնական ամրագրմամբ:

 

Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ միայն նոր որակների, այլեւ նոր օրակարգերի հետ, նոր ծրագրերի հետ, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել նկատի առնելով հայությանն ու Հայաստանին ուղղված՝ հնից եկող, ներկայիս ծավալվող եւ ապագային միտված բազում սպառնալիքներն ու մարտահրավերները:

 

Պետք հատուկ ընդգծել, որ այդ սպառնալիքներն ու մարտահրավերները գոյություն ունեն անկախ մեր կամքից, ցանկությունից, պահվածքից, դիրքորոշումներից, կամ ծրագրերից: Դրանք գործում են, գործելու են՝ հենց այնպես, ինչպես նախագծված են, եթե դրանք չեզոքացնելու եւ կամ փոփոխությունների ենթարկելու համար հայությունը հրապարակ չբերի սեփական ծրագրեր եւ օրակարգեր, ինչի մասին խոսում ենք վաղուց եւ հաստատագրում այժմ:

 

Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ պատմական զարգացման ընթացքում եւ այս հանգրվանում ձեռք բերված որակներն ու օրակարգերը անգնահատելի են, որոնց սկզբունքային իրողությունն ու նշանակությունը տեսանելի կդառնան պատմական նոր հանգրվանի տրամաբանական ավարտին, տարածաշրջանային քաոսի ավարտին, ազատ ու անկախ լինելիության ու իրավունքների վերջնական իրականացման տեսքով:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ

 

25.02.2015 թ.

 


 

Ծանոթագրություն

  1. Տես, Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի հռչակագիրը ԱՀՎ Կառավարություն կազմելու մասին-04.02.2011:
  2. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշումը զինյալ չեզոքության մասին-29.03.2011:
  3. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հրամանագիրը հայերի ինքնապաշտպանության ուժեր ստեղծելու մասին-26.12.2012:
  4. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագիրը-24.05.2013:
  5. Տես, Հայության պաշտպանության ուժեր կազմավորելու հարցի վերաբերյալ-28.03.2014:

 

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պաշտոնական կայքը՝

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm

Comments are closed.