Փոքր Ասիայի արևելյան շրջաններում և Հայկական լեռնաշխարհի ընդարձակ տարածության վրա նախապատմական անհիշելի ժամանակներից ապրող և էթնիկական հատկանիշներով լեռնական և armenoid  տիպի բնիկների մեջ, հենց տոտեմական փուլից սկսած առաջ է եկել մի աստվածություն, որին կոչել են ԱՐ կամ ԱՐԱ: Արայի Փոքր Ասիայում  ծագման խոսել են շատ գիտնականներ, ինչպես պրոֆ. Ղափանցյանը, որը գրում է . «Արան ծնվել է Փոքր Ասիական օրրանում թե՛ անվամբ և թե՛ բովանդակությամբ: Այս աստվածությունը բնիկների կյանքի նախնադարյան համայնական հասարակարգում, երբ դեռ մարդկանց գլխավոր զբաղմունքը որսորդությունն էր,  ունեցել է կենդանական- բուսական բովանդակություն: Նստայկաց կյանքի ու հողագործության շրջանում Ար-ը (Արա-ն) զարգացրել է բուսական և տիեզերական (Արևի) հատկանիշներ: Հետագայում հողագործության զարգացման և ցեղի պաշտպանական կողմը ապահովելու համար իր վրա է վերցրել նաև ռազմի աստվածություն գործառույթը:

Արան իր նկարագրով ու նախնական բնույթով և հետագա զարգացմամբ, մի ինքնուրույն  երևույթ չէ մարդկային պատմության մեջ: Նա ունեցել է իր նմանօրինակը ինչպիսին  Աշուրն է, երբ նրան պաշտող սեմիտները նոր էին  հիմնադրել Աշուր քաղաքը,  իր նախնական շրջանում նույնպես ունեցել է  բնության վերազարթոնքի խաղաղ նկարագիր, բայց հետագայում, Ասորեստանի հզորացումով և լայնածավալ կայսերական նվաճումների ժամանակ նա դարձել է ռազմի աստված:

Աշուրի և Արայի տարբերությունն այն է, որ Աշուրը  զարգացնելով անմարդկային և ավերիչ  նկարագիրը,  չնդունվեց այլ ժողովուրդների կողմից,  մինչդեռ Արը , կրելով մարդասիրական  գաղափարախոսություն՝ մոտեցավ համամարդկային արժեքի աստիճանին և ճառագայթվելով չորս կողմ՝ ունեցավ մեծ ու լայն տարածում, կենտրոն ունենալով իր տարածման օրրանը՝ Հայկական լեռնաշխարհը ու Փոքր Ասիյան իր արևելյան կողմերով:

Ար աստծո տարածման համար նպաստող հանգամանքը հանդիսացավ ոչ միայն նրա ունեցած համամարդկային  դրական էությունը, այլև նրա ծագման վայրի աշխարհագրական  դիրքը.  Հայկական լեռնաշխարը և հարակից Փոքր Ասիայն համարվում են քաղաքակրթության տարածման խաչմերուկ: Ար կամ Արա աստծո պաշտամունքը անցել է Փոքր Ասիայի տարածքով նույն մշակույթը կրող Խեթերի երկիր (Ara), Պամփիլիա (Er- Eros), մուտք է գործել Եվրոպա ընդգրկելով Թրակիա- Սպարտա-Հունաստան (Ares), Մակեդոնիա  (Ares),Գերմանիա  (Ertag), Իռլանդիա  (Ir), Վրաստան (Ar հi), հյուսիսից՝ Վրաստանի վրայով անցել է Կովկասյան լեռնաշղթան և տարածվել է սլավոնական ընդարձակ տարածքների մեջ՝ գրավելով Ռուսաստան-Ուկրաինա-Բելոռուսիան  (ՅարЯрило): Հարավից  անցնելով Ասորիքի Խառան քաղաքով ՝ (Aru),  հասել է մինչև Աֆրիկյան մայրցանաք նվածելով փարավոնների երկիր Եգիպտոսը՝ (AR-RA), իսկ հարավ արևելքից՝ Բաբելոնը (Aria):

Պետք է ասել, որ Ար աստվածությունը իր նվաճածայս բոլոր շրջաններում չի հասել կամ կայացել իր բուն  նկարագրով և գործառույթով,  հաճախ տեղական սովորույթների առանձնահատուկ ազդեցությունների պատճառով պահպանվել ու զարգացել է նրա աստվածային գործառության միայն մի մասը: Օրինակ՝ Թրակիայում, Մակեդոնիայում, Սպարտայում,  Հունաստանում Ares-ը արևի և ռազմի աստվածն էր: Արարատյան թագավորությունում՝ ( Ուրարտույում) Ar di և Եգիպտոսում  AR-RA-ն  եղել են արևի աստվածներ: Խաթական պանթեոնում՝ ինչպես հայկականում,  մեռնող հարություն առնող բնության նաև արևի. վրացականում ՝բնության զարթոնքի, սլավոնականում՝ նույնը, բնությւան զարթոնքի և ռազմի աստվածություն:

Օգտագործված գրականության ցանկ.

Մ.Գավուկչյան , Արմեն և Հայ անունների ծագումը և Ուրարտուն. էջ 91-94.

Գր.Ղափանցյան,  «Արա Գեղեցիկի պաշտամունքը»,  էջ  77-78.

Հ.Մատակեան, «Արա Գեղեցիկ» , էջ 181.

Solomon Reinach , Orpheus, History  of  Religion, N.Y. 1942. p. 29.

Seys, The Cuneiform Inscriptions of  Van, 1882, p. 415-416.

Նյութը պատրաստեց՝ Ն.Մարգարյանը