Ախալքալաքի բերդը երկար տարիներ գտնվում է փլուզված վիճակում։ Բերդի տարածքում աղբ են լցնում, այնտեղ մշտապես անասուններ են արածում։ 2020 թվականի ապրիլ ամսից Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը նախատեսում է վերականգնել բերդը։ Գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այս տարվա ապիլից կսկսվեն վերականգման աշխատանքները։

XI դարի  ամրոցը պահպանելու նախագիծն արդեն պատրաստ է:

Բերդի տարածքը հնեաբանները դեռ չեն ուսումնասիրել։ Ներկա դրությամբ պատրաստում են մրցույթի փաստաթղթերը, ըստ որի էլ պետք է կատարվեն մաքրման աշխատանքները։