Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Սիվրիջեում տեղի ունեցած 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո, Սամոսատի Քահտա շրջանի Նեմրութ լեռան ազգային պարկում գտնվող Արսեմիայի ավերակներում ևս առաջացել են ճաքեր և զանգվածային տեղաշարժեր: Անվտանգության նկատառումներից ելնելով տարածքը փակվել է այցելուների համար։ 

Հին Քահտայի ամրոցը գտնվում է Քահտա գետի արևելքում, որտեղ իշխել է Կոմմագենյան Թագավորությունը, որը անտիկ Արևմտյան Հայաստանի հարավում գտնվող հայկական հելլենիստական ​​թագավորություններից մեկն էր:

Նրա դիմացում են գտնվում ամառային մայրաքաղաքն ու վարչական կենտրոնը հանդիսացող Արսեմիայի ավերակները, որոնք էլ իշխանությունների կողմից ուսումնասիրվելով՝ փակվել են:

Զբոսաշրջության օպերատոր Մեհմեթ Քութլարը հայտարարելով, որ սեզոնը բացվելուն պես դա կարող է վտանգավոր լինել զբոսաշրջիկների համար,մասնավորապես ասել է. «Երկրաշարժից հետո վերնամասում կան շատ ճաքեր: Ամրոցի մի մասը ավերվել է։ Մի թեթև անձրևից ամբողջը կսահի: Այս վայրը շատ վտանգավոր է: Մենք խնդրում ենք իշխանություններին՝ առանց որևէ մեկի վնասվելու տարածքը պետք է վերականգնվի»: